Ամբողջ գիշեր Իրանն ու Իսրայելը հրթիռներ են փոխանակել։ Բացի Թել Ավիվից պայթյուններ հնչել են Երուսաղեմում։
Կողմերը հայտնում են զոհերի մասին։
Իրանի հարվածներից, պաշտոնական հայտարարությունների համաձայն, երկու մարդ զոհվել է, տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել։
«Դեպքի վայր են ուղարկվել մեծ թվով շտապօգնության բժիշկներ, որտեղ նրանք հայտնաբերել են մեծ վնասներ և փլատակնեում մնացած բազմաթիվ մարդիկ»,-CNN-ին հայտնել են փրկարար ծառայությունից։
Իրանը հայտնել է՝ իսրայելական հարվածներից 78 մարդ զոհվել է, 320 մարդ վիրավոր է։ Նրանց մեծ մասը քաղաքացիական անձինք են։