Իրանի զինված ուժերը կստիպեն Թել Ավիվին զղջալ իր արածի համար. Ալի Խամենեի


Իրանի զինված ուժերը կստիպեն Թել Ավիվին զղջալ իր արածի համար. Ալի Խամենեի
Հունիս 13 21:51 2025

Իրանի զինված ուժերը կպատասխանեն Իսրայելի հարվածներին և կստիպեն Թել Ավիվին զղջալ իր արածի համար։

Այդ մասին ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում ասել է երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։

«Զինված ուժերը կգործեն և կկիրառեն իրենց ողջ ուժը, նրանք անօգնական կդարձնեն Սիոնիստական ​​ռեժիմին»,- ընդգծել է նա։ Խամենեիի խոսքով՝ Իրանը ոչ մի զիջման չի գնա, և ժողովուրդը չպետք է կասկածի դրանում։

Իրանի պետական ​​լրատվամիջոցները վերջին մեկ ժամում հայտնել են, որ Թեհրանի կենտրոնում, որտեղ գտնվում է Խամենեիի նստավայրը, գործում է հակաօդային պաշտպանությունը։

ԻՌՆԱ պետական ​​լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ուրբաթ երեկոյան մի շարք հարվածներից հետո ակտիվացվել է Թեհրանի հակաօդային պաշտպանության համակարգը։ Հաղորդվում է խոցված մի քանի իսրայելական ԱԹՍ-ների, հրթիռների և մեկ կործանիչի մասին: