ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ։ Այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Նույն աղբյուրի համաձայն՝ Պուտինը նաև հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Փեզեշքիանի հետ։
Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ Ռուսաստանի նախագահը ցավակցություն է հայտնել Իրանի կառավարությանը և ժողովրդին Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի, այդ թվում՝ քաղաքացիական անձանց, համար։