Իսրայելը կրկին հարվածել է Իրանի միջուկային օբյեկտներին Ֆորդոյում՝ Ղոմ նահանգում։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։
Նշվում է, որ չնայած երկու հրթիռային հարվածներին՝ Ֆորդոյի օբյեկտները այս պահի դրությամբ վնաս չեն կրել։
Ականատեսները հաղորդել են, որ պայթյուններից առաջացած ծուխ են տեսել երեք կետերում, որոնք մոտ են միջուկային օբյեկտներին։
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին հինգշաբթի գիշերը։ Գործողության նպատակը Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտներն էին։ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել ուրանի հարստացման օբյեկտներին Նաթանզում և Ֆորդոյում, հրթիռային բազաներին Կերմանշահում և Խորամաբադում, ինչպես նաև Թեհրանում, Իսպահանում, Թավրիզում և այլ խոշոր իրանական քաղաքներում։
Հարվածների հետեւանքով զոհվել են ԻՀՊԿ հրամանատար Հոսսեյն Սալամին, գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին եւ այլ բարձրաստիճան զինվորականներ, միջուկային գիտնականներ։ Հաղորդվել է նաեւ Նաթանզի միջուկային օբյեկտում պայթյունների մասին։ Իրանական լրատվամիջոցների տվյալներով՝ Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է 78 մարդ, ավելի քան 300-ը՝ վիրավորվել։