Իսրայելը աննախադեպ հարվածներ է հասցրել Իրանին՝ թիրախավորելով նրա միջուկային ծրագիրը և բարձրաստիճան զինվորականներին։ CNN-ի փոխանցմամբ, hարձակումը, որը վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ կտևի մի քանի օր, Մերձավոր Արևելքը նոր անորոշության մեջ է գցում՝ մեծացնելով տարածաշրջանային պատերազմի ռիսկը։
Իսրայելը հայտարարել է՝ հարվածվել է Իրանի ռազմական ու միջուկային «տասնյակ թիրախների»։ Իրանի պետական լրատվամիջոցները հաղորդում են, որ զոհվածների թվում են բարձրաստիճան զինվորականներ և միջուկային գիտնականներ։
ԱՄՆ-ի կողմից հարվածներին որևէ ներգրավվածություն կամ օգնություն չի եղել, ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Իսրայելը միակողմանի գործողություններ է ձեռնարկել Իրանի դեմ։ Մենք չենք մասնակցում Իրանի դեմ հարվածներին, և մեր գլխավոր առաջնահերթությունը տարածաշրջանում ամերիկյան ուժերի պաշտպանությունն է», - ասել է նա։