Այսօր՝ հունիսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Մայիսի 9 փողոցի 6-րդ շենքի բնակարաններից մեկում առաստաղի փլուզում է տեղի ունեցել։
Օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Մինչ հրշեջների ժամանումը՝ քաղաքացիների օգնությամբ փլատակի տակից բնակչին դուրս են բերել։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։