58 տարեկանում Վիեննայում մահացել է բեյրութահայ դաշնակահար Հովհաննես Ջիբիյանը


58 տարեկանում Վիեննայում մահացել է բեյրութահայ դաշնակահար Հովհաննես Ջիբիյանը
Հունիս 9 10:11 2025

58 տարեկանում Վիեննայում մահացել է բեյրութահայ դաշնակահար Հովհաննես Ջիբիյանը։ Լուրը հայտնում է orer.eu կայքը։

Նա ծնվել է 1967 թվականին Բեյրութում, հաճախել է Թեքեյանի անվան հայկական երաժշտական դպրոց, ավարտել կոնսերվատորիան։ 1989 թվականին գնացել է Վիեննա, ուր ուսանել է տարբեր պրոֆեսորների մոտ, իսկ 1987 թվականից Ֆրանց Շուբերտ կոնսերվատորիայում։

1994-1997թթ ուսանել և ավարտել է կոնսերվատորիայի ջազ-դաշնամուրային բաժինը։ 1997թ վերադարձել է Բեյրութ, ամունացել է և աշխատանքի անցել։ 2004-ին կրկին վերադարձել է Վիեննա, ուր չորս տարի դասավանդելուց հետո անցել է համերգային գործունեության։

«Ես ստեղծագործում եմ, նաև ջազային գործեր եմ գրում, մշակումներ եմ անում։ Փոքրիկ գործեր եմ գրում և ներկայացնում։ Ընկերներիս հետ տրիո ենք կազմում և  ելույթներ ունենում։

Ազատ իմպրովիզացիան մեծ դեր է կատարում իմ կյանքում, և որոշակի խազերի և ձևերի մասին չմտածելով՝ նվագում եմ այն հոգեվիճակը, որն զգում եմ այդ պահին»,- տարիներ առաջ orer.eu-ին պատմել էր Հովհաննեսը։

Հովհաննեսը նաև հեղինակն է Ավստրիայի 2016թ «Եվրատեսիլի» մրցութային երգի, որը 2-րդ տեղն էր գրավել։ Հաճախ է մասնակցել Հայաստանում կազմակերպվող ջազային փառատոններին։