Թուրքիայում հանցավոր խմբավորման գործողություններից առնվազն 268 զբոսաշրջիկ է տուժել։
20 հոգուց բաղկացած հանցավոր խումբը օտար երկրներից զբոսաշրջության նպատակով Թուրքիա ժամանած քաղաքացիների քարտերից ընդհանուր առմամբ 29,2 միլիոն դոլար է գողացել, սակայն ինչպես տուժածները, այնպես էլ վնասը, վերջնական հաշվարկներով, շատ ավելին կարող են լինել։
Թուրքական Ege telegraf պարբերականը հայտնում է, որ հանցավոր խմբավորումը գործել է երկրի տարբեր շրջաններում, ամենից ակտիվ զբոսաշրջիկներին կողոպտել են Անթալիայում, Ստամբուլում, ինչպես նաև ծովափնյա հանգստի գոտիներում։
Հանցագործներն անպատիժ ու անարգել գողություններ են կատարել ամիսներ շարունակ, իսկ ոստիկանությանն ընդամենը օրերս է հաջողվել ձերբակալել նրանց։