«Իր արհավիրքներին նայեք, հետո խոսեք հոգևորականներից». Նազենի Հովհաննիսյան


«Իր արհավիրքներին նայեք, հետո խոսեք հոգևորականներից». Նազենի Հովհաննիսյան
Հունիս 3 14:07 2025

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն անդրադարձել է իշխանությունների՝ հակաեկեղեցական հայտարարություններին:

 

 Նա ինստագրամի սթորի բաժնում տեսանյութ է հրապարակել, որում ասում է.

 

«Եկեղեցու հոգևոր հայրերի նկատմամբ որևէ քննադատական խոսք հղող աշխարհիկ, առաջին հերթին թող ինքն իրեն նայի՝ իր ապրած կյանքին, իր գործած արհավիրքներին և իր անազնիվ վարվեցողությանը՝ սեփական երկրի նկատմամբ։ Ցավալի է, որ Հայ առաքելական եկեղեցին 21-րդ դարում իր պետական մարմնի կողմից այս աստիճանի գրոհի տակ է: Դա այն եկեղեցին է, որը դարերով պահել է հայկական ինքնությունը: Սա բոլորիս թուլությունն է, սա բոլորիս թույլ տված մեծագույն սխալն է և սա այն ողբերությունն է, որը դառնալու է վերջնական կետը՝ խարանը, յուրաքանչյուրիս համար՝ լինի Հայաստանում, Սփյուռքում, որևէ վայրու»:

 

Մեկ այլ տեսանյութում Նազենին անդրադարձել է Քոբայրի վանական համալիրին ու դրա շուրջ քննարկումներին:

 

«Քոբայրի վանական չքնաղ համալիրի լուսանկարը, որտեղ նստած են կովիկները, որը ջանասիրաբար շրջանառում են բոլոր նիկոլապաշտ անձերը, պատկանում է պատմամշակութային անշարժ արժեքներին եւ գտնվում է պետության հոգածության ներքո: Այսինքն՝ եթե այդ կիսականգուն վանական չքնաղ համալիրի հետ ինչ-որ բան այն չէ, ցավոք սրտի, դա պետության անելիքն է և պետության թերացումը: Այստեղից հարց՝ ինչքա՞ն կարելի է անընդհատ մանիպուլացնել պետությանը վերագրվող աշխատանքը՝ բարդելով բոլոր մնացած հաստատություններին: Ցավոք, դա, որպես համակարգ, չի պատկանում Հայ առաքելական եկեղեցուն»,-շեշտել է նա: