Ողբերգական դեպք՝ Երևանում. Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին


Ողբերգական դեպք՝ Երևանում. Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին
Հունիս 3 09:41 2025

Այսօր՝ հունիսի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կիևյան կամրջից քաղաքացին իրեն ցած է նետել:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 
 
Տեղում համայնքային ոստիկանները, պարեկներն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ 49-ամյա Տիգրան Մ.-ն է: