Այսօր առավոտյան Արեգակի վրա գրանցվել է M8.2 մակարդակի հզոր արեգակնային բռնկում, որը տեղի է ունեցել Երևանի ժամանակով ժամը 04:05-ին, թիվ 4100 ակտիվ շրջանում՝ Արեգակի տեսանելի սկավառակի գրեթե կենտրոնում։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը մանրամասնում է, որ այս իրադարձությունը ուղիղ համընկնում է Արեգակ–Երկիր գծի հետ, ինչն ապահովում է, որ ժայթքված նյութը կհասնի մեր մոլորակին՝ շրջանցելու հնարավորությունն ամբողջությամբ բացառելով։
Նախնական գնահատականներով՝ այս ժայթքումը կարող է առաջացնել մինչև G4 մակարդակի մագնիսական փոթորիկներ։
G5 փոթորկի հավանականությունը գնահատվում է մոտ 2%։
Մոդելային տվյալները վկայում են, որ արեգակնային պլազման կհասնի Երկիր արդեն վաղը՝ հունիսի 1-ին, ուշ երեկոյան։
Առողջապահական զգուշացում
Բժիշկները զգուշացնում են, որ մագնիսական փոթորիկների ժամանակ կարող են սրվել եղանակի նկատմամբ զգայուն անձանց խնդիրները։
. Ռիսկի խմբում են՝
50 տարեկանից բարձր անձինք
Սրտային հիվանդություններ ունեցողները
Բարձր արյան ճնշում կամ շաքարախտ ունեցողները
Խորհուրդ է տրվում՝
Խմել շատ ջուր
Խուսափել սթրեսից և քնի պակասից
Սահմանափակել աղի և ալկոհոլի օգտագործումը
Հնարավորության դեպքում՝ նվազեցնել ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնվածությունը: