Գեոմագնիսական ակտիվության վերջնական պարամետրերը կհստակեցվեն, երբ նոր տվյալներ լինեն։
Արևի վրա գրանցվել է պսակային զանգվածի` այս տարվա ամենամեծ արտանետումը, որն ուղղվել է դեպի Երկիր։ Այս իրադարձությունը, մեծ հավանականությամբ, հզոր մագնիսական փոթորիկներ կառաջացնի։ ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի արևային աստղագիտության լաբորատորիայի ղեկավար Սերգեյ Բոգաչովը:
Սպասվում է, որ այն Երկիր կհասնի արդեն վաղը` Մոսկվայի ժամանակով ուշ երեկոյան։ Հասնելու ճշգրիտ ժամանակը և գեոմագնիսական ակտիվության վերջնական ցուցանիշները կհստակեցվեն, երբ նոր տվյալներ լինեն։