irakanum.am-ի տեղեկություններով Գյումրիում երիտասարդ տղան հանկարծամահ է եղել։ Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։ «Մայիսի 31-ին, գիշերը 2:30-ին ահազանգ է ստացվել, որ Շչեդրինի փողոցի տներից մեկում 2006 թվականին ծնված տղան մտել է լոգասենյակ եւ չի արձագանքում դռան թակոցներին։ Փրկարարները հայտնաբերել են հանկարծամահ եղած տղային»,- ասաց Սարգսյանը, հավելելով, որ դիակի վրա բռնության հետքեր չեն եղել։
Նշենք, որ այդ պահին երիտասարդը տանը եղել է մոր հետ եւ վերջինս է ահազանգ տվել։
ՆԳՆ-ից հայտնեցին, որ կազմված փաստաթղթերը փոխանցվել է քննչական կոմիտե։