Ծաղկաձորում. «Bagi» կվադրոցիկլը կողաշրջվել է. կա 2 զոհ, 3 վիրավոր


Ծաղկաձորում. «Bagi» կվադրոցիկլը կողաշրջվել է. կա 2 զոհ, 3 վիրավոր
Մայիս 24 19:21 2025

Կվադրոցիկլի կողաշրջման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով, 1 անձ ձերբակալվել է: Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից։

 

Ավելի վաղ ՆԳՆ ոստիկանությունը հայտնել էր, որ մայիսի 24-ին ժամը 11։30-ի սահմաններում Ծաղկաձորի Վ. Հարությունյան փողոցում տեղի է ունեցել քառանիվի ինքնավթար։ Չորս ուղևորները տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։ Բժշկական կենտրոն տեղափոխված չորս անձից երկուսը՝ 2009 թվականին ծնված աղջիկներ, մահացել են