Ջո Բայդենի մոտ արագ զարգացող քաղցկեղ է հայտնաբերվել


Ջո Բայդենի մոտ արագ զարգացող քաղցկեղ է հայտնաբերվել
Մայիս 19 08:55 2025

Մայիսի 16-ին բժիշկները ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի մոտ ախտորոշել են շագանակագեղձի քաղցկեղի ագրեսիվ տեսակը։ Այս մասին ասվում է նախկին նախագահի ներկայացուցիչների կողմից մայիսի 18-ին տարածված հայտարարության մեջ, որին հղում են արել ամերիկյան լրատվամիջոցները։

«Չնայած հիվանդությունն ավելի ագրեսիվ է, քաղցկեղը արձագանքում է հորմոնալ թերապիային, ինչը թույլ է տալիս այն արդյունավետորեն վերահսկել», – ասվում է հայտարարության մեջ։ «Նախագահը և նրա ընտանիքը ներկայումս բժիշկների հետ ուսումնասիրում են բուժման տարբերակները»։