Պուտինը հրամանագիր է ստորագրել ՌԴ քաղաքացիություն տրամադրելու դյուրացման մասին


Պուտինը հրամանագիր է ստորագրել ՌԴ քաղաքացիություն տրամադրելու դյուրացման մասին
Մայիս 17 18:43 2025

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Աբխազիայի և Հարավային Օսիայի քաղաքացիներին Ռուսաստանի քաղաքացիություն տրամադրելու դյուրացման մասին:

Նրանցից չի պահանջվի պահպանել Ռուսաստանի Դաշնության տարածքում մշտական բնակության, ռուսաց լեզվի և Ռուսաստանի պատմության իմացության պահանջները:

Աբխազիայի և Հարավային Օսիայի քաղաքացիները կարող են դիմել այդ երկրներում ՌԴ դիվանագիտական ներկայացուցչություններ: Ռուսաստանում բնակվելու դեպքում նրանք կկարողանան դիմել Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարություն: