Ստամբուլում մեկնարկել են ռուս-ուկրաինական բանակցությունները


Ստամբուլում մեկնարկել են ռուս-ուկրաինական բանակցությունները
Մայիս 16 15:01 2025

Ստամբուլում մեկնարկել են վերջին երեք տարվա ընթացքում առաջին ուղիղ բանակցությունները Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև:

 

Բացման խոսքով հանդես է եկել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ Նա նշել է, թե Մոսկվայի և Կիևի ներկայացուցիչների հանդիպումը հնարավորություն է, որը պետք է գնահատել։

 

Ֆիդանն ընդգծել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները պետք է իրենք որոշեն՝ հասնել խաղաղության, թե շարունակել ավերիչ հակամարտությունը։