Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվողներ Նեյմարի և Էդինսոն Կավանիի միջև կոնֆլիկտը նոր զարգացում է ստացել:
Ինչպես տեղեկացնում են իսպանական լրատվամիջոցները, Նեյմարն այլևս չի ցանկանում խաղալ ուրուգվայցու հետ նույն թիմում:
Ըստ շշուկների՝ բրազիլացին արդեն դիմել է փարիզյան ակումբի ղեկավարությանը՝ Կավանիի տրանսֆերը վաճառելու խնդրանքով:
Հիշեցնենք, որ Նեյմարի և Կավանիի միջև կոնֆլիկտն առաջացել էր Ֆրանսիայի առաջնության 6-րդ տուրի՝ «Լիոնի» (2:0) հետ կայացած խաղի ընթացքում:
Ֆուտբոլիստները չեն կարողացել համաձայնության գալ նշանակված 11 մետրանոցն իրացնելու հարցում:










