Կյանքից հեռացել է Ռուսաստանի վաստակավոր արտիստ Նինա Գրեբեշկովան։ Նա հայտնի ռեժիսոր Լեոնիդ Գայդայի այրին է։
«2025 թվականի մայիսի 10-ին 95 տարեկան հասակում կյանքից հեռացել է մի քանի սերունդների սիրված դերասանուհի, ՌԴ վաստակավոր արտիստ Նինա Գրեբեշկովան»,- հայտնել են Ռուսաստանի Կինեմատոգրաֆիստների միությունից։
Դերասանուհին մոտ 130 կինոդերեր է կերտել, սակայն ամենից շատ սիրվել են Նինա Գրեբեշկովայի խաղացած դերերը ամուսնու՝ ռեժիսոր Լեոնիդ Գայդայի կինոկատակերգություններում, հատկապես «Ադամանդե ձեռքը» ֆիլմում գլխավոր հերոսի՝ Սեմյոն Գորբունկովի կնոջ՝ Նադեժդայի կերպարը։