Նոր Արեշում այրվել է կայանված «BMW». տուժածը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց


Նոր Արեշում այրվել է կայանված «BMW». տուժածը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Մայիս 10 21:13 2025

Մայիսի 10-ին, ժամը 17։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշ 23-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նոր Արեշ 23-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում կայանած «BMW» մակնիշի ավտոմեքենայի սրահում. կա տուժած, ով տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։01-ին, մարվել՝ 18։16-ին։ Այրվել է ավտոմեքենայի սրահը։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։