Թուրքիայի արևմուտքում ուղևորատար ավտոբուսը բախվել է բեռնատարի և մեքենայի, ինչի հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ, շատերը վիրավորվել։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, դեպքի մասին հայտնել է AHaber հեռուստաալիքը։
«Ժամը 13:00-ի սահմաններում Չանաքքալե-Էզինե մայրուղում ավտոբուսը բախվել է գերաններով բեռնված բեռնատարի և ուղևորատար մեքենայի։ Նախնական գնահատականներով՝ զոհվել է առնվազն վեց մարդ», - հաղորդել է հեռուստաալիքը։
Նշվում է, որ վթարի հետևանքով կան շատ վիրավորներ, որոնք հոսպիտալացվել են մոտակա հիվանդանոցներ։