Նոյեմբերի 9–ի գիշերը Մոսկվայում էի, ընկերներս զենք էին տվել, կարող է հարձակվեին ինձ վրա. Ալեն Սիմոնյան


Նոյեմբերի 9–ի գիշերը Մոսկվայում էի, ընկերներս զենք էին տվել, կարող է հարձակվեին ինձ վրա. Ալեն Սիմոնյան
Մայիս 9 23:05 2025

2020 թվականի նոյեմբերի 9-ին դժոխքում էի, այդ օրերին Ռուսաստանում էի, ասում էի՝ գնամ ում ոտքերը ընկնեմ, որ կանգնեցվի պատերազմը։ Այս մասին deep TALKS հաղորդաշարի շրջանակներում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Նոյեմբերի 8–ին հյուրանոցում էի, իմացա, որ արդեն տեքստ կա քննարկվող, հետո այդ չարաբաստիկ գիշերը միացրեցի հեռախոսս եւ նայում էի, հետո խոսակցություն լսեցի, որ Արարատին սպանել են, հետո ընկերներիցս մեկը զանգեց, թե եղբայր, արի հյուրանոցից դուրս արի, անվտանգ չի, մեքենա ուղարկեմ քո հետեւից, ես հրաժարվեցի» Հետո ինֆորմացիա եկավ, որ իմ տան վրա են գնացել, հետո իմ հետեւից գալիս են ընկերներս, գնում ենք մեկ այլ հյուրանոց, ճանապարհին լսում եմ վարչապետի ելույթը, իմանում եմ, որ Արարատը ողջ է։ Մոսկվայում ինձ ընկերներս զենք էին տվել, որ կարող է հանկարծ հարձակվեին ինձ վրա»,– պատմել է Ալեն Սիմոնյանը։

ԱԺ նախագահը Հայաստան է վերադարձել նոյեմբերի 12–ին՝ կորոնավիրուսով վարակված. «Երկիրը կարայինք կորցնեինք, դժոխքի մեջ էինք»։