Գիշերը Մովսեսի բնակիչները կրակոցների ձայներ են լսել: Ահազանգում է տավուշեցի լրագրող Ոսկան Սարգսյանը․
«Մայիսի լույս 8-ի գիշերը Բերդ համայնքի Մովսես գյուղի բնակիչները կրակոցներ ձայներ են լսել։
Բնակիչները լրագրողիս հայտնեցին,որ անցած գիշեր մի քանի անգամ երկար կրակահերթերի ձայներ են լսել։ Մովսեսցիները չգիտեն, թե ինչ ուղղությամբ են եղել , կրակոցները Մովսես գյուղի վրա չեն եղել»,- նշել է նա։