Հայտնի է Հռոմի նոր Պապի անունը: Հռոմի նոր պապ է ընտրվել ամերիկացի կարդինալ Ռոբերտ Պրևոստը։
Նա վերցրել է Լեո XIV անունը:
Հռոմի Նոր Պապի իսկական անունը՝ Ռոբերտ Ֆրենսիս Պրևոստ է, նա 69 տարեկան է, ծնվել է Չիկագոյում։
▪️Ունի մաթեմատիկական կրթություն և ավարտել է Սուրբ Օգոստինոս օրդենի սեմինարիան։
▪️Ձեռնադրվել է քահանա 1982 թվականին՝ Պերուում Օգոստինյան առաքելությանը միանալուց անմիջապես հետո։
▪️Նա վերադարձել է Նահանգներ 90-ականների վերջերին և շուտով դարձել Ավգուստինյան օրդենի գլխավոր պրիորը:
▪️Եպիսկոպոս է ձեռնադրվել 2014 թվականին Ֆրանցիսկոս պապի կողմից, իսկ 2020 թվականին նշանակվել առաքելական կառավարիչ Պերուում։
▪️2025 թվականի փետրվարին Ֆրանցիսկոսը նրան բարձրացրել է կարդինալ եպիսկոպոսի (այսինքն՝ ավագ կարդինալի) աստիճանի։
▪️Պատմության մեջ առաջին Պապն է ԱՄՆ-ից: