Հնդկաստանի բանակը հայտարարել է «Սինդուր» գործողության մեկնարկի մասին, որի թիրախում «Պակիստանի ահաբեկչական ենթակառուցվածքներն են»։ Հնդկաստանի ՊՆ-ում հայտարարել են, որ Պակիստանից «ծրագրվել և Հնդկաստան են ուղղորդվել ահաբեկչական հարվածներ»։
«Արդարությունը վերականգնվեց, կեցցե Հնդկաստանը»․ նման գրառում է արվել Հնդկաստանի բանակի X-ի էջում։
Հնդկաստանի ՊՆ-ն հաղորդել է, որ ընդհանուր առմամբ հարվածներ են հասցվել Պակիստանի 9 օբյեկտի։ Նյու-Դելիում հատկապես ընդգծել են, որ թիրախում պակիստանյան բանակի օբյեկտները չեն եղել։
«Պակիստանյան զինվորականները հարձակման չեն ենթարկվել։ Հնդկաստանը նկատելի զսպվածություն է ցուցաբերել նպատակների ու մեթոդների ընտրության հարցում»,- հայտարարել է Հնդկաստանի պաշտպանական գերատեսչությունը։
Պակիստանը պատասխան հարվածներ է հասցրել Հնդկաստանի թիրախներին, հաղորդել են SAMAA TV-ի աղբյուրները։ Հնդկաստանը հայտարարել է սահմանին հրետանային հարվածներով Պակիստանի կողմից կրակի դադարեցման մասին համաձայնությունը խախտելու մասին։
Պակիստանի ՊՆ-ից հաղորդել են՝ իրենց երկրի տարածքին Հնդկաստանից հասցված հարվածներն անպատասխան չեն մնալու։
Հնդկաստանի ՊՆ հարվածների հետևանքով Պակիստանում երկու զոհ կա, 12 վիրավոր։
Հնդկաստանը վաղ առավոտյան հրթիռային հարվածներ է հասցրել Պակիստանի վերահսկողության տակ գտնվող տարածքներին, ինչի հետևանքով, ըստ Պակիստանի անվտանգության ծառայությունների, զոհվել է առնվազն ութ մարդ։
Պակիստանի իշխանությունների տվյալներով՝ հրթիռները հարվածել են մի շարք վայրերի՝ վնասելով չորս մզկիթ և մեկ բժշկական կենտրոն։