«Ինձ համար դատապարտել է ցանկացած բռնարարք»,- շաբաթօրյա ընթացքում լրագրողների հետ, զրույցում ասաց Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը՝ անդրադառնալով Նոր Նորքի թաղապետի մասնակցությամբ միջադեպին:
«Դատապարտում եմ ցանկացած բռնարարք՝ երկկողմանի կլինի, միակողմանի կլինի, կողմ չեմ որևէ բռնարարքի՝ կլինի պաշտոնատար, թե ոչ պաշտոնատար անձ»,- ասաց Կամո Արեյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին Նոր Նորքի թաղապետարանում թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը և իր աշխատակիցները դաժան ծեծի են ենթարկում Արթուր Չախոյանին։