Պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունում մայիսի 3-ին և 4-ի գիշերը Հայաստանն ունի երկու մասնակից: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Երևանի ժամանակով 22:30-ին պատանիների 96 կգ քաշի A ենթախմբում հանդես կգա Գրիգոր Ղազարյանը: Մեր ծանրորդի ելույթը կցուցադրվի Հանրային հեռուստաընկերության լրատվական ալիքով (կարմիր ալիքով):
Իսկ կեսգիշերն անց` ժամը 01:00-ին, երիտասարդների 89 կգ քաշայինների պայքարում հանդես կգա Վալերիկ Մովսիսյանը: Այս քաշայինների մրցելույթները կհեռարձակվեն Առաջին ալիքով: