Մանուկյանի ու Չախոյանի բախտը դեռ բերել է, կարող էին, չէ՞, պետական դավաճանության հոդված կախեին


Մանուկյանի ու Չախոյանի բախտը դեռ բերել է, կարող էին, չէ՞, պետական դավաճանության հոդված կախեին
Մայիս 1 19:25 2025

«Իմ հզոր համայնք» կուսակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը գրում է․

«Երբ ոհմակով հարձակվում էին Հրանտ Մարգարյանի վրա, որը թոռի հետ խաղաղ զբոսնում էր, երբ 5-6 հոգով հարձակվում էին Նարեկ Մալյանի վրա, երբ բորենիների նման ԱԺ-ում հարձակվում էին Վահե Հակոբյանի վրա, երբ ծեծելով մահվան դուռ էին հասցնում փոխգնդապետ Արա Մխիթարյանին, երբ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը սրճարանում հարվածում էր լրագրող Փայլակ Ֆահրադյանին, երբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը քաղաքացու ձեռքերը բռնել էր տալիս ու թքում վրեն, երբ կարմիր բերետավորները տեսախցիկների առաջ Դաշնակցության գրասենյակի դիմաց ծեծում էին ԱԺ պատգամավորին և Եռաբլուրում քարշ տալիս զոհվածների մայրերին, երբ վարչապետի ավտոշարասյունը սպանում էր հղի կնոջը, երբ….

Այս ցանկը կարող եմ անվերջ թվել: Հայաստանում չկա արդարադատություն: Կա whatsapp-ով որոշումներ պարտադրող իշխանություն և լուռ այս ամենին հետևող դեսպանատներ:

Իսկ Մեսրոպ Մանուկյանի ու Արթուր Չախոյանի բախտը դեռ բերել է: Կարող էին, չէ՞, պետական դավաճանության հոդված կախեին վրեքը: Բայց տեսե՞ք, չեն կախել: Kecce mer xzor varcapete!!!

#balagan_darcac_im_Erebuni