Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը գործունեությունը կշարունակի Արցախի ներկայացուցչության շենքում


Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը գործունեությունը կշարունակի Արցախի ներկայացուցչության շենքում
Մայիս 1 19:03 2025

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը տեղեկացնում է․

«2025 թ. մայիսի 2-ից Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը իր գործունեությունը կշարունակի Արցախի ներկայացուցչության շենքում (ք. Երևան, Նաիրի Զարյան փողոց, 17/2 շենք)։

Մեր հայրենակիցները այս ընթացքում կարող են իրենց հուզող հարցերը, խնդիրներն ու առաջարկությունները ներկայացնել՝ գրելով Խորհրդի Ֆեյսբուքյան էջին։

Իսկ 2025 թ. մայիսի 5-ից, երկուշաբթի օրվանից, արդեն կարող եք մոտենալ Ներկայացուցչության շենք և տեղում քննարկել բոլոր հարցերն ու առաջարկությունները Խորհրդի անդամների հետ, ինչպես նաև դրանք փոխանցել մասնագիտական խմբերին»։