Բոլոր նախագահների մեջ ես պաշտպանում եմ Ռոբերտ Քոչարյանին, բայց իդեալականն ու՞ր, նա ու՞ր. Միքայել Սրբազան


Բոլոր նախագահների մեջ ես պաշտպանում եմ Ռոբերտ Քոչարյանին, բայց իդեալականն ու՞ր, նա ու՞ր. Միքայել Սրբազան
Մայիս 1 16:48 2025

Երրորդ նախագահի հետ համեմատության մեջ, այո, պաշտպանում եմ երկրորդ նախագահին: Այս իշխանության հետ համեմատության մեջ, այո, պաշտպանում եմ երկրորդ նախագահին: Առաջինի հետ համեմատության մեջ պաշտպանում եմ երկրորդ նախագահին, բայց իդեալականի հետ համեմատության մեջ, իդեալականը ու՞ր, երկրորդ նախագահը ու՞ր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:

«Ուրեմն չորսն էլ փաստորեն, օգտակար չեն եղել այս երկրին և այս պետությանը: Բայց ամենից քիչ վնաս, գոնե տերիտորիալ ամբողջականության, անվտանգության առումով եղել է երկրորդ նախագահի օրոք:

Այնպես չեղավ որ ես երկրորդ նախագահին պաշտպանում եմ մոլեռանդ պաշտպանողների պես: Այս ասելուց հետո շատերը իմ մտերիմներից ինձ հետ թշնամանալու են, որովհետև իրենց համար Ռոբերտ Քոչարյանը սարսափելի կերպար է։ Ինձ համար սարսափելի կերպար չի։

Ասում են մարտի մեկ, հոկտեմբերի 27: Ի՞նչ կապ ունի այդ մարդը հոկտեմբերի 27-ի, մարտի մեկի հետ: Եթե կապ ունի, ինքը բանտում պիտի լիներ, ինչո՞ւ բանտում չի։ Եթե բանտում եղել է, արդեն դուրս է եկել, ուրեմն արդեն մեղքը քավել է։  Շուկայում ամեի մի կանաչի ծախող համոզված է, որ հոկտեմբերի 27-ի և մարտի մեկի հեղինակը Ռոբերտ Քոչարյանն է, բայց դատարանը չի կարողանում ապացուցել»: