Սահմանադրական դատարանն ուղղակիորեն արձանագրել է ձևավորված պրակտիկայի հակասահմանադրական լինելը, ««Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի կիրարկումը ՍԴ որոշման համատեքստում» քննարկման ժամանակ հայտարարեց փաստաբան Արամ Օրբելյանը:
«Արդեն կան որոշումներ, որտեղ հիմնավորում են, թե ինչու հանցագործության հետ կապն էական չէ: Սա կոչ է բոլոր դատավորներին, ովքեր գործեր են քննել՝ մի քիչ դուրս եկեք դասընթացների ծավալներից և փորձեք օրենքի վերլուծություն անել»,-շեշտեց նա: