Թուրքիան մտնում է ժողովրդագրական ճգնաժամի փուլ. Վարուժան Գեղամյան


Թուրքիան մտնում է ժողովրդագրական ճգնաժամի փուլ. Վարուժան Գեղամյան
Ապրիլ 30 11:08 2025

Թուրքիան մտնում է ժողովրդագրական ճգնաժամի փուլ. գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։

«Կից ինֆոգրաֆիկայում երևում է ծնելիության մակարդակը՝ ըստ երկրի նահանգների։ Բացի գերազանցապես քրդաբնակ շրջաններից՝ երկրի մնացած հատվածներում ծնելիության մակարդակը ցածր է 2-ից։

Այս թեմային օրերս ծավալուն անդրադարձ է կատարել նախագահ Թայիփ Էրդողանը։ Վերջինս իր ելույթում նշել է, որ ծնելիությունը երկրի ողջ տարածքում հազիվ կազմում է 1.51, ինչը ստեղծել է մի իրադրություն, որը «Թուրքիայի համար պատերազմից էլ ավելի լուրջ սպառնալիք է»։

Էրդողանը հավելել է. «Ժողովրդագրական առումով մեզ սպասվում է տագնապալի ապագա։ Եթե ներկայիս միտումը պահպանվի, այս դարավերջին մեր բնակչության թիվը կկրճատվի 10 միլիոնով։ Սա գոյատևման հարց է։ Եթե մեր ժողովուրդը խելքի չգա, ապա կարող է կորցնել այս տարածքում ապրելու ունակությունը»։

Քրդական գործոնն առաջիկա տարիներին էլ ավելի է ուժեղանալու՝ ի հաշիվ բնակչության աճի։ Ինչը, իսկապես, սպառնալիք է Թուրքիայի համար»։