«Ասեք՝ չփորձի փախչել»․ Արթուր Չախոյանը զգուշացրել է՝ մասնակցելու է Նոր Նորքի ղեկավարի վարած քննարկմանը


«Ասեք՝ չփորձի փախչել»․ Արթուր Չախոյանը զգուշացրել է՝ մասնակցելու է Նոր Նորքի ղեկավարի վարած քննարկմանը
Ապրիլ 30 10:51 2025

Ակտիվիստ Արթուր Չախոյանը Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին զգուշացրել է, որ մասնակցելու է հանրային քննարկմանը, որը նա է վարելու։

«Մասիվի թաղապետին զգուշացրեք, որ գալիս եմ մասնակցելու հանրային քննարկմանը, որը պետք է հենց ինքը վարի։ Ասեք, որ չփորձի փախչել, որ հետո չասի՝ «իրանք գիտեին, որ այդտեղ չեմ լինելու»։

Իր դեմքին եմ ասելու իր հայտարարած տան խրախճանքի պատասխանը»,-գրել է նա։