Երեկ՝ ապրիլի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարզի գյուղերից մեկի տանը երեխայի դի կա: 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղ են ժամանել Լոռու մարզային քրեկան վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Խորեն Բարխոյանի գլխավորությամբ: 
Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է:  
Նշված տանը քրեական ոստիկանները հայտնաբերել են 4 ամսականա Գեղամ Ֆ.-ի դին: 
 
Դեպքի մասին քրեական ոստիկանությունից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչութան պետի, տեղակալի և հերթապահ քննիչի գլխավորությամբ: 
Դեպքի փաստով քննչական վարչությունում «սպանություն» (հանկարծամահություն, դժբախտ պատահար) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:  
Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխայի մայրը ժամը 17:00-ի սահմաններում տղային կաթ է տվել, ապա գնացել աշխատանքի, ով որպես կթվորուհի աշխատում է անասնագոմերից մեկում և ժամը 21:50-ի սահմաններում վերադառնալով տուն՝ երեխային հայտնաբերել է մահացած: 
Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում. գյուղերից մեկում մայրը 4 ամսական տղային հայտնաբերել է օրորոցում մահացած
 
										 
										
									
									
									
								









