Հայաստանի գործող վարչապետը, հետևապես նաև Հայաստանը, արտաքին մեկուսացման մեջ են. Ստեփան Դանիելյան


Հայաստանի գործող վարչապետը, հետևապես նաև Հայաստանը, արտաքին մեկուսացման մեջ են. Ստեփան Դանիելյան
Ապրիլ 29 11:41 2025

Քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը գրել է.

 

«Հայաստանի գործող վարչապետը, հետևապես նաև Հայաստանը, արտաքին մեկուսացման մեջ են։

 

Նա անընդունելի է ԱՄՆ գործող վարչակազմի, Ռուսաստանի, Չինաստանի համար։ ԵՄ «գնացող» վարչապետն անգամ ԵՄ համար է անլուրջ գործընկեր, որն Ադրբեջանի հետ է կառուցում իր հարաբերությունները։

 

Բնական դաշնակից Իրանը ստիպված է հարաբերություններ պահպանել, զուտ աշխարհաքաղաքական պատճառներով, ի հեճուկս ներկայիս ՀՀ-ի վարած քաղաքականության։

 

Ծաղրածուի իշխանության յուրաքանչյուր օր մարտահրավեր է մեր գոյության համար»։