5 վիրավոր․ Գյումրիում բախվել են «Կամազ»-ը, «Mercedes»-ը, «Opel»-ը, «Ford Transit»-ը և «ԳԱԶ 3110»-ը


5 վիրավոր․ Գյումրիում բախվել են «Կամազ»-ը, «Mercedes»-ը, «Opel»-ը, «Ford Transit»-ը և «ԳԱԶ 3110»-ը
Ապրիլ 29 11:12 2025

Այսօր՝ ապրիլի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային քրեական վարչության խաչմերուկում բախվել են «Կամազ», «Mercedes», «Ford Transit», «Opel» և «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենաները:

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Կամազ»-ը, որը հաշվառված է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Գյումրու հրշեջ-փրկարարական ջոկատի հաշվեկշռում, կողաշրջվել է, վթարի հետևանքով էլ 5 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիների և օպերատիվորեն ժամանած գյումրու շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են հիվանդանոցներ։

 

Վթարի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

 

Գ. Շամշյանի թղթակցի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ «Կամազ»-ը միացված է եղել լուսաձայնային ազդանշանները, հետո իմացան, որ ինչ-որ «պաժառ»-ի տեղ է գնում: