Արմեն Գրիգորյանը Կատարում հարցուպատասխանի ձևաչափով մասնակցել է «Համաշխարհային անվտանգություն ֆորում»-ին


Արմեն Գրիգորյանը Կատարում հարցուպատասխանի ձևաչափով մասնակցել է «Համաշխարհային անվտանգություն ֆորում»-ին
Ապրիլ 28 15:20 2025

Ապրիլի 28-ին Կատարի Պետություն կատարած աշխատանքային այցիս ընթացքում հարց ու պատասխանի ձևաչափով մասնակցել եմ «Համաշխարհային անվտանգություն ֆորում»-ին, գրել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Հարց ու պատասխանի ընթացքում անդրադարձել եմ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ուղղված Հայաստանի կողմից իրականացվող քայլերին: Խոսել եմ նաև ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին, որպես կարևոր տնտեսական նախաձեռնություն՝ ուղղված Հարավային Կովկասում կայուն և հարատև խաղաղություն հաստատելուն։

Անդրադարձել եմ նաև Հայաստանի էներգետիկ անվտանգությանը և դրա բազմազանեցման կարևորությանը»,-գրել է նա։