«Մինչ այս պահն ինձ հայտնի են երկու մարդ, որոնք դեմ են իմպիչմենտի գործընթացին՝ մեկը Նիկոլ Փաշինյանն է հայտնի պատճառներով, մյուսը Ռոբերտ Քոչարյանն է, երրորդ մարդ չեմ ճանաչում»,- «Արթուն ենք» շարժման անունից ԱԺ պատգամավորներինՆիկոլ Փաշինյանին խելամիտ ժամկետում իմպիչմենտ նախաձեռնելու առաջարկով ԱԺ անհատական նամակներ հանձնելուց առաջ լրագրողներին ասաց «Արթուն ենք» շարժման հանրային կապերի պատասխանատու Նարեկ Մալյանը։
Նա նշեց, որ իմպիչմենտի գործընթացն այս պահի դրությամբ Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու միակ հնարավոր տարբերակն է, որևէ այլ տարբերակ գոյություն չունի։ Ըստ Ն. Մալյանի, իմպիչմենտի գործընթացով, այդ թվում նաև Բագրատ Սրբազանի շարժման ժամանակ, իմպիչմենտի գործընթացով հետաքրքրված ՔՊ-ական պատագմավորներ ևս եղել են։
Լրագրողի հստակեցնող հարցին՝ կողմ քվեարկելու ազդա՞կ, նա պատասխանեց. «Այո։ Օրինակ, Հայրենիքի փրկության շարժման ժամանակ եղել է ՔՊ-ական պատգամավոր, ով իմ միջոցով փորձել է բանակցել ընդդիմության հետ հետևյալ օրակարգով՝ Ազգային ժողովի պատգամավոր մնացած հատվածում, ինչքան մնում է, աշխատավարձը հաշվարկենք, գտնենք մեկենաս, իրեն վճարի, պատրաստ է գալ, ընդդիմության հանրահավաքին էլ ելույթ ունենալ»։
«ՔՊ խմբակցության մեջ մարդիկ հավաքված են երկու գործոնի շուրջ՝ վաղ և շահ։ Այնտեղ չկա գաղափարախոսություն։ Երբ որ լինի համաժողովրդական, համազգային շարժում՝ աջակցող իմպիչմենտին, որը պարտադիր պայման է իմպիչմետի հաջողման համար, իրենք կձրբազատվեն վախից ու կմիանան»,- ասաց Մալյանը՝ նշելով, որ անհատապես բոլոր պատգամավորները պետք է բացատրեն՝ արդյոք հանցակից են դառնում Նիկոլ Փաշինյանին, թե ոչ։
Մալյանն ասաց, որ այսօրվանից սկսած նախաձեռնություն են ցուցաբերելու հանդիպելու Հայաստանի երեք նախագահներին՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի հետ, հանդիպում են փորձելու խնդրել և ստանալ ՀՅԴ հետ. «Դրանք կոնսուլտատիվ բնույթ ունեցող հանդիպումներ են լինելու»։
Նա նշեց, որ վարչապետի թեկնածուի հարցում ամբողջությամբ ազատ են թողել ընդդիմադիր դաշտին, անվերապահ կաջակցեն իրենց կողմից առաջադրված վարչապետի ցանկացած թեկնածուի. «Եթե իրենք չեն ուզի տեղից շարժվել, այդ ժամանակ, ինձ թվում է, հանրությունը պետք է իրավիճակը վերցնի իր ձեռքը։ Մենք կգեներացնենք վարչապետի թեկնածու, իրենցից կուզենք միայն իրենց ստորագրությունը»։
Մանրամասն՝ տեսանյութում։