Նիկոլ Փաշինյանը Տալլինում հարգանքի տուրք է մատուցել Կոմունիզմի զոհերի հիշատակին


Նիկոլ Փաշինյանը Տալլինում հարգանքի տուրք է մատուցել Կոմունիզմի զոհերի հիշատակին
Ապրիլ 28 14:19 2025

Պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Տալլինում գտնվող Կոմունիզմի զոհերի հուշահամալիր:

 

Վարչապետին ուղեկցել է Էստոնիայի Պատմական հիշողության ինստիտուտի խորհրդի անդամ Մարտին Անդրելլերը, ով ներկայացրել է հուշահամալիրի ստեղծման պատմությունը և խորհրդանշական նշանակությունը:

 

Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է խոնարհել հուշապատի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Կոմունիզմի զոհերի հիշատակին: