Մեր աղոթքն է, պարո՛ն վարչապետ, որ Ձեր ծրագրերը լինեն հաջողությամբ. բարի եկաք. Տ. Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը՝ Նիկոլ Փաշինյանին


Մեր աղոթքն է, պարո՛ն վարչապետ, որ Ձեր ծրագրերը լինեն հաջողությամբ. բարի եկաք. Տ. Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը՝ Նիկոլ Փաշինյանին
Ապրիլ 28 11:16 2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տալլինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի: Վարչապետին դիմավորել է Բալթյան երկրների Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը:

 

«Մեր աղոթքն է, պարո՛ն վարչապետ, որ Ձեր ծրագրերը՝ խաղաղության և մեր Հայաստանի հարևանների հետ հաշտության, լինեն հաջողությամբ։ Մեր աղոթքն է, որպես եվրոպական երկրների հավատացյալների, քաղաքացիների և առաջնորդի, որ մեր երկիրը դեպի Եվրոպական միության իր քայլերն անի, որովհետև մեր քրիստոնեությունը, իրականության մեջ, եկել է արևմուտքից՝ Տրդատ թագավորը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչը: Համոզված եմ, որ այն քաղաքակրթությունը, որ տեսնում ենք այստեղ, մեր երկրի ապագան այս քրիստոնեական գեղեցիկ միջավայրում է: Մեր աղոթքն է, որ այդ հաջողությունները լինեն, որ Հայաստանը նույնպես մերձբալթյան երկրների պես, դիցուք Էստոնիայի, կարողանա խաղաղ համագործակցությամբ մեր ժողովրդին լավ, գեղեցիկ ապագա ապահովել:

 

Թող Տերն օրհնի Հայաստանը, ողջ ավագանին, Ձեզ և բոլոր բարի առաքելությունները: Բարի եկաք»,- նշել է Տ. Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը: