Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը բարոյական հրամայական է. Ինյարիտու


Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը բարոյական հրամայական է. Ինյարիտու
Ապրիլ 28 09:33 2025

Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուի բնորոշմամբ՝ պատմությունը ցույց է տալիս, որ երբ զանգվածային հանցագործությունները մնում են անպատիժ և չճանաչված, դրանց կրկնության հավանականությունը մեծանում է։ Պատգամավորի խոսքով՝ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ միայն պատմական արդարության խնդիր է, այլև բարոյական հրամայական։

 

Իսպանացի պատգամավորը նման կարծիք է հայտնել «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ անդրադարձ կատարելով դիտարկմանը, որ չնայած բազմաթիվ երկրներ և միջազգային կազմակերպություններ արդեն իսկ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը՝ Թուրքիան 110 տարի անց շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը։

 

Ինյարիտուն շեշտել է, որ Թուրքիայի սիստեմատիկ ժխտումը սոսկ վիրավորանք չէ զոհերի հիշատակին, այն հավերժացնում է անպատժելիության մշակույթը։

 

«Թուրքիան ինստիտուցիոնալացրել է ժխտողականությունը՝ որպես պետական քաղաքականություն՝ համատեղելով պատմական ռեվիզիոնիզմը, դիվանագիտական ճնշումը, տնտեսական սպառնալիքները և միջազգային լոբբինգի միջոցով լավ ֆինանսավորվող ապատեղեկատվության արշավները: Այս մոտեցումը խաթարում է ճշմարտությունը, խեղաթյուրում է ներկան և փակում հաշտեցման ցանկացած իրական ճանապարհ»,-նկատել է պատգամավորը:

 

Ինյարիտուն, պատասխանելով հարցին, թե նման պարագայում ի՞նչ պետք է անի միջազգային հանրությունը՝ բացի կոչերից ու հորդորներից, ընդգծել է, որ միջազգային հանրությունը պետք է դուրս գա խորհրդանշական հայտարարություններից կամ քաղաքավարի դիվանագիտությունից։

 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։