Արթուր Դավթյանը սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում է


Արթուր Դավթյանը սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում է
Ապրիլ 26 22:02 2025

Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի 6-րդ փուլում նվաճել է եզրափակիչ փուլի ուղեգիր։

32-ամյա մարզիկը հենացատկի վարժության որակավորման փուլում գրանցել է 14.566 միավոր և զբաղեցրել առաջին տեղը։

Ավելի վաղ օղակներ վարժությունում եզրափակիչ փուլի ուղեգիր էին նվաճել Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը, իսկ նժույգ թափերում՝ Համլետ Մանուկյանը։