Տեղեկատվական անվտանգության փորձագետ Ռուբեն Մուրադյանը գրում է.
«Ուղիղ երեք տարի առաջ Մեր Սրտի Վարչապետի ավտոշարասյան անիվների տակ զոհվեց Սոնա Մնացականյանը։
Ուղղակի թվարկեմ այս պահին հայտնի փաստերը.
- Նա հղի էր
- Փողոցն անցավ կանաչ լույսի տակ
- Կորտեժը կարմիրի տակ անցավ
- Ավտոշարասյունը շարժվում էր 108 կմ/ժ արագությամբ
- Կնոջը վրաերթի ենթարկած մեքենան կորտեժի առաջատար մեքենան էր
- Վթարից հետո կինը դեռ ողջ էր
- Մեքենան ոստիկանական էր, ոստիկան էր քշում
- Կորտեժում 10-ից ավելի մեքենա կար
- Կորտեժում բժիշկներով մեքենա կար
- Ոչ մի մեքենա կորտեժից չի կանգնել օգնություն ցուցաբերելու համար
- Սոնային վրաերթի ենթարկած մեքենան վարող ոստիկանին ձերբակալել են, հաջորդ օրը բաց են թողել։ Նա դեռ ազատության մեջ է։
- Տուժող կողմի փաստաբաններն ասում են, որ կորտեժի ռադիոխոսակցությունների ձայնագրությունը տարօրինակ կերպով անհետացել է (սա կարևոր է, որպեսզի պարզվի, թե ո՞վ և ի՞նչ որոշումներ է ընդունել և ինչ հրամաններ տվել, օրինակի համար բժիշկների մեքենան կարող էր կանգնել, կամ ոստիկանական մեքենան կարող էր կանգնել; նաև կարևոր է նրա համար, որպեսզի պարզվի՝ Մեր Սրտի Վարչապետի ներգրավվածության աստիճանը այս ամենի մեջ)
- Նույն փաստաբաններն ասում են, որ քննությունն օբյեկտիվ չի եղել
- Դատաքննության ժամանակ պարզվեց, որ կորտեժի կանգն արգելող օրենք չկա
- ՄԻՊ-ը (Քրիստինե Գրիգորյանը) փորձել է կոծկել Մեր Սրտի Վարչապետի արարքը՝ նշելով, որ, իր տեղեկություններով, Նիկոլը տեղյակ չի եղել կատարվածի մասին (հիշեցնում եմ՝ կորտեժի ռադիոխոսակցությունների ձայնագրությունները ինչ-որ տեղ անհետացել են)
Այստեղ կարող էինք ավարտել, բայց 2022 թվականի ապրիլի 10-ին (Սոնա Մնացականյանի մահից 16 օր առաջ) Նիկոլի կորտեժը վթարային իրավիճակ ստեղծեց Դիլիջանի ոլորաններում (կան տեսանյութեր)։
Այս պատմությունը բացակայում է միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներից»։