Նոյերը վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել մի քանի ամիս


Նոյերը վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել մի քանի ամիս
Սեպտեմբեր 18 19:07 2017

Մյունխենի «Բավարիան» կարող է երկար ժամանակով կորցնել թիմի ավագ, դարպասապահ Մանուել Նոյերին:

Ըստ «Bild»-ի` 31-ամյա դարպասապահը ձախ ոտքի ծանր վնասվածք է ստացել և ստիպված կլինի վիրահատության ենթարկվել:

Այսպիսով, Նոյերը կարող է շարքից դուրս մնալ մի քանի ամսով:

Նոյերը բաց էր թողել նաև նախորդ մրցաշրջանի վերջնամասը` Չեմպիոնների լիգայի շրջանակում «Ռեալի» հետ կայացած պատասխան խաղի ընթացքում ստացած վնասվածքի պատճառով: