35-ամյա արթիկցին մեֆեդրոն տեսակի թմրանյութը գնել էր տելեգրամի միջոցով


35-ամյա արթիկցին մեֆեդրոն տեսակի թմրանյութը գնել էր տելեգրամի միջոցով
Ապրիլ 25 18:41 2025

Քրական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արթիկի Տուֆագործների փողոցի բնակիչ 35-ամյա տղամարդը ապօրինի պահում և օգտագործում է թմրանյութ:

Ապրիլի 18-ին, ժամը 18.20-ին, Գյումրի քաղաքի Կարմիր բերդի փողոցում տղամարդը ձերբակալվեց ու տեղափոխվեց վարչություն: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց կապույտ կպչուն ժապավենով փաթեթավորված զանգված:

Ըստ 35-ամյա արթիկցու` փաթեթում մեֆեդրոն տեսակի թմրանյութ է, որը ձեռք էր բերել տելեգրամյան մի կայքէջի միջոցով:

Տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:

Հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: