Հակառակորդը շատ ուղիղ տեքստով է մեզ հետ խոսում, ուղղակի ընկալել է պետք՝ գործելով դրան համարժեք


Հակառակորդը շատ ուղիղ տեքստով է մեզ հետ խոսում, ուղղակի ընկալել է պետք՝ գործելով դրան համարժեք
Ապրիլ 25 17:21 2025

Ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկի թողարկումից հատված է։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը. «Արդեն տևական ժամանակ է, ինչ այս երկրի պետական ու քարոզչական բոլոր ալիքները Հայաստանի Հանրապետության մասին խոսելիս դա ներկայացնում են որպես «ադրբեջանական հողերի վրա ստեղծված պետություն»։

Ես մի կողմ եմ թողնում այդ ամենի հակագիտական, հակատրամաբանական լինելը, սա ուղղակի պարզ ու աներկբա ցուցիչ է՝ մեզ հետ խաղաղության գնացող չկա։

Կարող ենք սա ընդունել, հասկանալ ու մեր հետագա անելիքները պլանավորել ըստ այս պարզ ճշմարտության, կամ կարող ենք դա չտեսնելու տալ, ապրել ինքնախաբեության մեջ ու հետո  հանպատրաստից առերեսվել շատ վտանգավոր, ագրեսիվ իրողությունների հետ։ Մեր հակառակորդը շատ ուղիղ տեքստով է մեզ հետ խոսում։ Ուղղակի լսել ու ընկալել է պետք դա՝ գործելով դրան համարժեք»։