ՔՊ-ն ԱԺ պետական – իրավական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվող հարցի շրջանակում մերժեց Անդրանիկ Քոչարյանի վարքը քննող էթիկայի հանձնաժողով ձևավորելու նախագծի ընդունումը։ Նախագիծը ներկայացրել էր ընդդիմությունը։
Նախագծի զեկուցող Թագուհի Թովմասյանն առաջարկում էր ժամանակավոր հանձնաժողով ձևավորել, որը կազմված պիտի լիներ 5 անդամից։
Հանձնաժողովի գործունեության ժամկետը նախատեսվում էր սահմանել 2 ամիս։