Եվրոմիության հանձնակատար Կայա Կալլասն այսօր Բաքվում է, ավելի տխմար օր գտնել և գնալ Բաքու, դժվար է պատկերացնել։ Այս մասին այսօր դատական նիստից հետո հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ, տնային կալանքում գտնվող Արմեն Աշոտյանը։
«Կհիշե՞ք Եվրոմիությունից որ բարձրաստիճան պաշտոնյան ցավակցեց՝ ոչ մեկ։ Դա այն դեպքում երբ ԵՄ 17 երկրներ ճանաչել են Ցեղասպանությունը։ ՍԵՊԱ-ի 6-րդ հոդվածով ամրագրված է, որ կողմերը պարտավոր են Ցեղասպանության հանցագործության դեմ պայքարել։», – նշեց Աշոտյանը։
Հիշեցնենք, որ ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասն այսօր ժամանել է Բաքու: Նրան ընդունել է նախագահ Իլհամ Ալիևը:
Մանրամասները՝ տեսանյութում։