Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի լիազորությունները դադարեցված են։
«Հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասով՝ 2025 թվականի ապրիլի 25-ից դադարած համարել Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի լիազորությունները»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Հակոբ Արշակյանի ստորագրած արձանագրության մեջ:
Հիշեցնենք, որ Վահե Գրիգորյանն ընտրվել էր ՄԻԵԴ-ի դատավոր: