ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու ժամանակը վաղուց եկել է. Ալիևը՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին


ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու ժամանակը վաղուց եկել է. Ալիևը՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին
Ապրիլ 25 16:02 2025

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ հանդիպմանն ասել է, որ «վաղուց եկել է նախկին հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումը իսպառ ձախողած ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրա հետ կապված բոլոր ինստիտուտների լուծարման ժամանակը»։

Ըստ Ալիևի՝ Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի այս առումով։

Հայաստանն ավելի վաղ հայտնել էր, որ պատրաստ է ԵԱՀԿ ՄԽ լուծարմանը, սակայն առաջարկում է  համապատասխան փաստաթուղթը ստորագրել Խաղաղության պայմանագրի հետ մեկտեղ: